Պղնձի գինն ուրբաթ բարձրանում է՝ նախորդ երկու աճուրդների արդյունքներով 2 տոկոս իջնելուց հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,49 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0 938 դոլար։ Մեկ օր առաջ այդ գնանշումներն իջել էին 2 տոկոսով։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), հինգշաբթի օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 1,56 տոկոսով՝ 8 958,5 դոլար։ Ալյումինիումի գինն իջել է 1,32 տոկոսով՝ 2 399,5 դոլար, ցինկինը՝ 2,17 տոկոսով՝ 3 048 դոլար։