Ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար» կուսակցությունը, որը ղեկավարում է Իրակլի Ալասանիան, ողջունել է այն կոնկրետ քայլերը, որ նախաձեռնվել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Ալյանսը հույս է հայտնում, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերը կնպաստեն ինչպես Վրաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, այնպես էլ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա խնդիրների լուծմանը եւ տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգությանն ու կայունությանը:

«Մենք միանում ենք միջազգային ժողովրդավարական հանրության աջակացությանը եւ մեր կողմից կանենք ամեն ինչ, որ Վրաստանն իր ավանդը ներդնի տարածաշրջանում կայունության հաստատման կարեւորագույն գործին»,- ասված է ալյանսի հայտարարության մեջ: Միեւնույն ժամանակ, նրանք կարեւոր են համարել նոր համագործակցությունը կյանքի կոչելու հեռանկարները եւ խաղաղ, անվտանգ ու հաջող զարգացման ջանքերը: Այդ մասին հայտնում է «Կավկազ-պրեսս» գործակալությունը: