Ավստրալիայի, Հնդաստանի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները կողմ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կազմի ընդլայնմանը։ Այս մասին նշվել է նախարարների համատեղ հայտարարությունում։

Հայտարարության համաձայն՝ մասնակիցները պարտավորվում են «ակտիվորեն մասնակցել եւ եւ կառուցողական լինել» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման բանակցությունների գործընթացում։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի անդամների կազմի ընդլայնման հնարավորությունը «սեղանին է» եւ քննարկվում է լրջորեն։ Նրա խոսքով՝ ինքը ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից լսել է դրական ազդանշաններ նման նախաձեռնության հանդեպ։