Եվրոպական վեց երկրներ շաբաթ օրը դատապարտել են պաղեստինցիների վերջին հարձակումները, որոնց հետեւանքով օկուպացված Արեւմտյան ափին սպանվել է վեց իսրայելցի, եւ կոչ են արել Իսրայելին դադարեցնել բնակավայրերի ընդլայնումն այդ տարածքում, տեղեկացրել է Reuters-ը։
«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը չեղարկել իր վերջին որոշումը օկուպացված Արեւմտյան ափին ավելի քան 7 000 միավոր բնակարան կառուցելու եւ բնակավայրերն օրինականացնելու մասին»,- նշվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Իսպանիայի համատեղ հայտարարությունում։
Ավելի վաղ Եվրամիության պաղեստինցիների գծով բանագնացը մեղավորներին պատասխանատվության եւ դատի ենթարկելու կոչ էր արել՝ իսրայելցիների անկարգություններից հետո, որոնց ընթացքում սպանվել է մեկ պաղեստինցի, այրվել են տասնյակ տներ, խանութներ եւ ավտոմեքենաներ։





























