Չինաստանը մտադիր է այս տարի պաշտպանական ծախսերն ավելացնել 7,2%-ով՝ մինչեւ 1,56 տրիլիոն յուանի ​​(230 միլիարդ դոլար), ասվում է Չինաստանի ֆինանսների նախարարության կողմից Ազգային ժողովի (NPC) տարեկան նստաշրջանի բացման ժամանակ հրապարակված նախագծում։

Ըստ պաշտոնական տվյալների՝ անցյալ տարի Չինաստանի պաշտպանական բյուջեն աճել է 7,1%-ով՝ հասնելով 1,45 տրիլիոն յուանի, 2021 թվականին՝ 6,8%-ով, իսկ 2020-ին՝ 6,6%-ով։

2019 թվականին Չինաստանի պաշտպանական ծախսերն աճել են 7,5%-ով՝ հասնելով 1,19 տրիլիոն յուանի։

«Մենք պետք է հավատարիմ մնանք անկախ, խաղաղ արտաքին քաղաքականությանը», - ասվում է զեկույցում։

Ավելի վաղ Չինաստանի խորհրդարանի խոսնակ Վան Չաոն հայտարարել էր, որ Չինաստանի պաշտպանական բյուջեի ավելացումը «պատշաճ եւ խելամիտ» է եւ ուղղված է «անվտանգության դժվարին խնդիրների լուծմանը»: