Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը փորձել է մեղմել միջազգային բողոքը, որն առաջացել է իր կաբինետի ծայրահեղ աջ անդամ, ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի կոչերից՝ «ջնջելու» պաղեստինյան գյուղը, որը գտնվում է հակամարտության էպիկենտրոնում՝ ասելով, որ հայտարարությունները « անտեղի» են, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Միեւնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը մեղադրել է արտաքին ուժերին՝ պաղեստինյան բռնությունների մասշտաբները քիչ ներկայացնելու համար, օրինակ՝ փետրվարի 26-ին Հուվարա գյուղում իսրայելցի երկու եղբայրների սպանությունը, որն այնտեղ խռովություն է առաջացրել։
Սմոտրիչն անցյալ շաբաթ ասել է, որ չնայած ինքը դեմ է լինչին, սակայն կարծում է, որ «Հուվարան պետք է ջնջվի» Իսրայելի կողմից:
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանություններն անվանել է «անպատասխանատու» եւ «զզվելի»՝ ասելով, որ Նեթանյահուն պետք է մերժի եւ հերքի դրանք:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարն ասել է, որ Սմոտրիչը «անհասկանալի հայտարարություն է արել բռնության հրահրման մասին»:
Քանի որ իսրայելական լրատվամիջոցները ենթադրում էին, որ Սմոտրիչը, ով հաջորդ շաբաթ պետք է այցելի Վաշինգտոն, մերժվելու է ԱՄՆ վարչակազմի կողմից՝ բարդացնելով կապերը Նեթանյահուի կառավարության հետ, նա շաբաթ օրը Channel 12-ին տված հարցազրույցում ասել է․«Վրդովված լինելով՝ ես սխալ խոսեցի»՝ առանց ներողություն խնդրելու:
Պաղեստինցիները հորդորել են ԱՄՆ վարչակազմին չընդունել Սմոտրիչին։ Նեթանյահուն ասել է, որ ինքն է որոշում Իսրայելի դիվանագիտությունը, այլ ոչ թե կոալիցիոն գործընկերները, ինչպիսին Սմոտրիչն է։
«Մեզ բոլորիս համար կարեւոր է աշխատել՝ մեղմելու հռետորաբանությունը, իջեցնելու լարվածությունը», - գրել է Նեթանյահուն՝ շնորհակալություն հայտնելով Սմոտրիչին՝ «հասկանալու, որ իր բառերի ընտրությունը... տեղին չէ»:
«Ես դեռ սպասում եմ Պաղեստինի իշխանությունների կողմից Յանիվի եղբայրների սպանության համար դատավճիռին», - հավելել է Նեթանյահուն․ «Իսկ Իսրայելը սպասում է, որ միջազգային հանրությունը պահանջի դատապարտել այս հարձակումը: Սակայն ոչ միայն դա չի արվել, այլ նաեւ շարունակում են աչք փակել Պաղեստինի ինքնավարության մոլեգնած հրահրումների վրա»:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը, իր հերթին, հայտնել է, որ 2023 թվականի սկզբից ի վեր առնվազն 62 պաղեստինցի, այդ թվում՝ զինյալներ եւ խաղաղ բնակիչներ են սպանվել։ Իսրայելի տվյալներով՝ նույն ժամանակահատվածում պաղեստինցիների հարձակումների հետեւանքով մահացել է 13 իսրայելցի եւ ուկրաինացի զբոսաշրջիկ։
Հուվարայում սպանված եղբայրները մոտակայքում գտնվող հրեական բնակավայրի բնակիչներ էին, որը պաղեստինցիները համարում են ներխուժում Արեւմտյան ափի օկուպացված տարածք, որտեղ նրանք ցանկանում են ստեղծել ապագա պետություն: Համաշխարհային գերտերությունների մեծ մասը բնակավայրերն անօրինական են համարում։ Իսրայելը վիճարկում է դա։
Սպանությւոնից մի քանի ժամ անց վերաբնակիչները անկարգություններ են սկսել Հուվարայում: Մեկ պաղեստինցի գնդակահարվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, այրվել են տներ ու մեքենաներ։ Իսրայելը ձերբակալել է այս հանցագործության մեջ կասկածվող 10 անձանց։
Սմոտրիչը պետք է ելույթ ունենա մարտի 12-ին «Israel Bonds»-ի ժողովում, որի կայքում նշվում է, որ միջոցառմանը ելույթ կունենա նաեւ «ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան», սակայն անունը չի նշվում:





























