Աբու Դաբիում անցկացվող IDEX-2023 ցուցահանդեսի շրջանակում ռուսական պատվիրակությունը ներկայացրել է Tornado-S բազմակի արձակման հրթիռային համակարգի հրթիռների ուղղորդման նոր համակարգ։ Իրականում սա ամերիկյան HIMARS համակարգի անալոգն է։ Այս մասին հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Ռոստեկ»-ի կազմում գտնվող NPO Splav-ի արտաքին տնտեսական գործունեության գծով տնօրեն Մաքսիմ Կասպարովին։
Արտադրող ընկերության ներկայացուցիչը բացատրել է, որ ռեակտիվ համակարգը համալրվել է հրթիռների կառավարման բարձր ճշգրտության համակարգի միավորով։
«Այն ներառում է ինչպես ինքնավար իներցիոն ուղղորդման համակարգ, այնպես էլ առաջնորդման համակարգ՝ հիմնված GLONASS-GPS ազդանշանների վրա», - ասել է Կասպարովը:
Նա բացատրել է, որ համատեղ օգտագործման դեպքում զգալիորեն մեծանում է արկի հարվածի ճշգրտությունը։
Նրա խոսքով՝ ռուսական Tornado-S բազմակի արձակման հրթիռային համակարգերը կարող են օգտագործվել փոքր երկրների կողմից՝ որպես ռազմավարական զինանոց։
Կասպարովը հավելել է, որ նման համակարգերի վաճառքն ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը սպառազինության համաշխարհային շուկայում, հաղորդում է 360 TV-ն։





























