ԵՄ-ն ծրագրում է միության անդամ չհանդիսացող երկրներին միացնել Ուկրաինայի համար սպառազինության գնումներին, գրում է Pais թերթը՝ վկայակոչելով Կիեւին մատակարարումների խթանման պլանը։

Պարբերականը նշում է, որ այն պատճառով, որ պաշտպանական արդյունաբերությունը հիմնականում պատվերով է աշխատում եւ օպտիմալացման հետ կապված խնդիրներ ունի, Բրյուսելը ծրագրում է «համախոհ» երկրներին, որոնք ԵՄ անդամ չեն, հրավիրել գնումների սխեմային՝ «դրան ավելի մեծ ներուժ հաղորդելու համար»։

Նշվում է, որ նման երկրների շարքում նշված է Նորվեգիան։