Երկուշաբթի օրը Մինսկում դատավճիռներ են կայացրել բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի անդամների գործով, մասնավորապես, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային հեռակա դատապարտել են 15 տարվա ազատազրկման։

«Մինսկի քաղաքային դատարանը Սվետլանա Տիխանովսկայային դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Տիխանովսկայան, դատարանի որոշմամբ, պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում»,- հայտնում է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը։

Տիխանովսկայան մասնակցել է Բելառուսի 2020 թվականի նախագահական ընտրություններին այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել նրա ամուսնու՝ Սերգեյ Տիխանովսկու թեկնածությունը, որը հետագայում կալանավորվել եւ ձերբակալվել է։ Ընտրությունների պաշտոնապես հայտարարված արդյունքների համաձայն՝ Տիխանովսկայան հավաքել է ձայների 10%-ից մի փոքր ավելին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները։