Հացահատիկային գործարքը, որը թույլ է տալիս ուկրաինական հացահատիկի արտահանումը սեւծովյան նավահանգիստներից, պետք է ամեն գնով երկարաձգվի, ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տնօրեն Դեւիդ Բիզլին։
«Աշխարհի բնակչությունը լուրջ վտանգի մեջ է, եթե մենք չերկարացնենք Սեւծովյան հացահատիկային համաձայնագիրը։ Բացի հակամարտություններից, COVID-19-ից, կլիմայական ցնցումներից, պատերազմից... մենք երկրաշարժ ունենք Թուրքիայում եւ Սիրիայում. Հացահատիկի մասին համաձայնագրի ժամկետը սպառվում է եւ (այն) պետք է ամեն գնով երկարաձգվի»,- ասել է Բիզլին կազմակերպության Twitter-ում հրապարակված տեսանյութում:
Բիզլիի խոսքով՝ Ուկրաինան 400 միլիոն մարդու համար բավարար հացահատիկ է արտահանում։ Հացահատիկային գործարքի շնորհիվ, հավելել է նա, ՀՆԱ-ն կարողացել է սննդով ապահովել 36 միլիոն մարդու։ Եթե համաձայնագիրը չերկարաձգվի, ապա մոլորակին «զանգվածային ապակայունացում, զանգվածային միգրացիա եւ ամբողջ աշխարհում սով է սպասում»,- ասել է ՊՀԾ ղեկավարը: «Աշխարհը վտանգված է»,- հավելել է նա։





























