Թուրքիայի Շրնաք նահանգի հատուկ նշանակության 2-րդ բրիգադում ժամկետային զինծառայող Մուրադ Քըլըչը երկաթե մահակով դաժան ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ նրա հերթապահության ժամանակ վրանից կատու է կորել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դասակի հրամանատար, կապիտան Իհսան Գյոքօղլանը չի ներել զինվորին, որ նրա հերթապահության ընթացքում վրաններից մեկից կատու է կորել։ Կապիտանը երկաթե մահակով ծեծել է զինվորին ուշագնացության աստճան, այնուհետ վրան ջուր լցրել եւ նորից սկսել ծեծել։

Ծեծից վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա հրամանատարի դեմ դեռեւս հետաքննություն չի սկսվել։

Հիշյալ դեպքի հետ կապված բողոք է ստացել նաեւ  Թուրքիայի ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովը։