Երեքշաբթի պղնձի գինը, Չինաստանից ստացվող ոչ միանշանակ վիճակագրությունից հետո, թեթեւակի փոխվում է, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,05 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,038 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է  0,7 տոկոսով՝ 8 920,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,96 տոկոսով՝ 2 382 դոլար, ցինկինը՝ 1,46 տոկոսով՝ 3 032,5 դոլար։