Հայաստանը հետաքրքրված է Բելառուսից գյուղատնտեսական եւ այլ բնույթի տեխնիկա գնելու մեջ:

«Մեզ հետաքրքրում են բելառուսական ավտոբուսները: Մենք մեծաքանակ ավտոբուսների կարիք ունենք, մի քանի հարյուր հատ: Ես կարծում եմ, որ մենք միջոց կգտնենք «Մինսկի ավտոզավոդ»-ի հետ համագործակցելու համար»,- սեպտեմբերի 20-ին հայտարարել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը, հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը:

«Ամենակարեւորը, որ մենք ցանկանում ենք լուծումներ, նախագծեր գտնել համատեղ արտադրություն ստեղծելու համար: Դա շատ ավելի կարեւոր կլինի եւ կամրապնդի մեր կապերը»,-ասել է դիվանագետը:

Դեսպանը հայտնել է, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը ավելացել է 20.5 անգամ: