Boeing ընկերությունը մոտ է ճապոնական Japan Airlines ավիաընկերության հետ առնվազն 20 737 MAX ինքնաթիռների մատակարարման պայմանագիր կնքելուն, գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Պատվերը, ամենայն հավանականությամբ, բաղկացած կլինի փոքր MAX 8 ինքնաթիռներից եւ մեծ MAX 10 ինքնաթիռներից, հստակեցնում է գործակալությունը:
Ճապոնական ավիաընկերությունը նույնպես բանակցություններ է վարել Airbus ընկերության հետ, սակայն այժմ դիտարկում Է Boeing-ի տարբերակը, ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գործարքը կարող է կնքվել մինչեւ մարտի վերջ։
Ճապոնական ավիաուղիների ներկայացուցիչը հայտարարել է, որ գործարքի շուրջ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են եւ հրաժարվել է ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել։





























