Մերձդնեստրի հատուկ ծառայությունը կանխել է Կրասնոսելսկու չճանաչված հանրապետության նախագահի դեմ մահափորձը։ Մերձդնեստրի մի շարք պաշտոնյաների դեմ մահափորձերը նախապատրաստվում էին Ուկրաինայի անվտանգության ծառայության հրամանով, հայտնել է հանրապետության պետական անվտանգության նախարարությունը: Մերձդնեստրի առաջնորդի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողները ձերբակալվել են, խոստովանական ցուցմունքներ են տալիս։
Մերձդնեստրի առաջնորդի դեմ նախապատրաստվող մահափորձը որակվել է որպես ահաբեկչության նախապատրաստություն։
Մերձդնեստրի դատախազը հայտնել է, որ ՈւԱԾ-ն ահաբեկչություն է նախապատրաստել Տիրասպոլի կենտրոնում ականապատված մեքենայի օգտագործմամբ:





























