Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։

Սեուլի տվյալներով՝ հրթիռն արձակվել է տեղի ժամանակով ժամը 18.20-ին Նամփհո քաղաքից։ «ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ մենք լիակատար պատրաստ վիճակում ենք, ուժեղացվել են դիտարկումներն ու զգոնությունը»,- նշվել է հարավկորեացի զինվորականների հայտարարությունում։