Պերուի Գերագույն քննչական դատարանը բավարարել է նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի՝ կազմակերպված հանցագործության գործով երեք տարվա նախնական կալանքի վերաբերյալ դատախազության միջնորդությունը։

«Նախնական քննության Գերագույն դատարանը Պեդրո Կաստիլիոյին դատապարտել է 36 ամսվա նախնական կալանքի՝ Petroperu-ում (պետական ​​նավթային ընկերություն-խմբ.), տրանսպորտի,  շինարարության եւ առողջապահության նախարարություններում կատարված հանցագործություններիի հանցավոր կազմակերպության ենթադրյալ առաջնորդ լինելու համար», - ասվում է Twitter-ում Պերուի դատարանի գրառման մեջ։

Պերուի նախագահի պաշտոնը զբաղեցրած Պեդրո Կաստիլյոն դեկտեմբերի 7-ին ցրել էր խորհրդարանը, որը պետք է երրորդ անգամ քննարկեր նրա իմփիչմենթի մասին հարցը։ Սակայն խորհրդարանականներն այնուամենայնիվ հավաքվել էին նիստին եւ  Կաստիլյոյի հրաժարականի մասին որոշում կայացրել։

Զինված ուժերն ու ոստիկանությունը դեմ էին արտահայտվել Կաստիլյոյի որոշմանը, նրան կալանավորել էին ապստամբության, լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Մինչ այդ փոխնախագահ Դինա Բոլուարտեն Կոնգրեսում երդվել էր որպես պետության ղեկավար եւ դարձել Պերուի առաջին կին նախագահը: