Ուկրաինայում ավելի շատ են հայտնվում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների կողմնակիցները՝ պատերազմի արդեն ներկա փուլում։ Սա շատ վտանգավոր միտում է, ասել է ԱԱՊԽ քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «Говорить Великий Львiв», հաղորդման ընթացքում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա խոսքով՝ այսօրվա զանգվածային հրթիռակոծության նպատակներից մեկը Ուկրաինային խաղաղ բանակցություններին դրդելու փորձն էր։
«Ես լսում էի Լվովից մի գործչի, որն ասում էր, որ բանակցություններ են պետք, պետք է նստել եւ պայմանավորվել։ Նկատի ունեցեք, որ այդպիսիք գնալով ավելի ու ավելի շատ են դառնում։ Սա շատ վտանգավոր միտում է, երբ մարդիկ անգամ Արեւմտյան Ուկրաինայից սկսում են նման բաների մասին խոսել», – ասել է Դանիլովը։





























