ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհուրդը Ռաֆայել Գրոսիին երկրորդ ժամկետով նշանակել է գործակալության գլխավոր տնօրեն, տեղեկացրել է Վիեննայում միջազգային կազակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհուրդը Ռաֆայել Մարիանո Գրոսիին երկրորդ ժամկետով նշանակել է գործակալության գլխավոր տնօրեն։ Այդ ժամկետն ավարտվելու է 2027թ. դեկտեմբերի 2-ին»,- գրել է Ուլյանովը Թվիթերում։