Իրանի եւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պայմանավորվել են կարգավորել երկու երկրների միջեւ հարաբերությունները, նրանք նախատեսում են երկու ամսվա ընթացքում դեսպանատներ բացել, հաղորդում է Tasnim-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ Պեկինում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին եւ Սաուդյան Արաբիայի իր գործընկերը մի քանի օր շարունակ բանակցել են։ Արդյունքում եռակողմ հայտարարություն է ընդունվել։ Թեհրանը եւ Էր Ռիադը պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական ​​հարաբերությունները եւ առավելագույնը երկու ամսվա ընթացքում կրկին բացել դեսպանատները։