Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ժամանել է Կիեւ եւ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է «Страна.ua»-ն։
Հրատարակությունը հրապարակել է տեսանյութ, որում Մարինն ու Զելենսկին ծաղիկներ են դնում Սուրբ Միխայլովյան տաճարի մոտ Ուկրաինայի զոհված պաշտպանների հուշակոթողին։
Ուկրաինական հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Ֆինլանդիայի վարչապետն ու Ուկրաինայի առաջնորդը կքննարկեն «Ուկրաինային ռազմական, ֆինանսական, դիվանագիտական, քաղաքական աջակցության շարունակությունը»։





























