Թեհրանն ու Էր Ռիադը, որոնք ստորագրել են հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագիրը, պայմանավորվել են հարգել միմյանց ինքնիշխանությունը եւ չմիջամտել ներքին գործերին, ասված է հայտարարության տեքստում, որը հրապարակել է սաուդյան SPA գործակալությունը: 

Հայտարարության տեքստի համաձայն՝ Իրանն ու Սաուդյան Արաբիան Չինաստանի միջնորդությամբ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել, երկու ամսվա ընթացքում նախատեսվում է դեսպանություններ բացել։  

«Համաձայնագիրը ներառում է երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ միմյանց գործերին չմիջամտելու դրանց հաստատումը»,-ասվում է համաձայնագրի տեքստում:    

Նշվում է, որ երկու երկրների ԱԳ նախարարները մտադիր են հանդիպել համաձայնագրի իրականացման քննարկման համար: 

Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2016 թվականին՝ Իրանում Սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումից հետո, որոնք բողոքում էին շիա հայտնի աստվածաբան Նիմր ան-Նիմրի թագավորության մահապատժի դեմ, սակայն վերջին ամիսներին երկու կողմերը տարաձայնությունները կարգավորելու ցանկություն էին հայտնել: