Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարտի 12-ից 13-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան եւ կհանդիպի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, հայտնում է «Пул Первого»։

Բանակցությունների հիմնական թեման կլինի երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի փոխգործակցության զարգացումը` շեշտը դնելով առեւտրատնտեսական համագործակցության վրա: Հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում տիրող իրավիճակին։

Բանակցությունների արդյունքներով կստորագրվեն մի շարք միջազգային փաստաթղթեր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների զարգացման վերաբերյալ։

Լուկաշենկոն կհանդիպի նաեւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ։

Այցի հիմնական իրադարձություններից է լինելու համագործակցության համապարփակ ճանապարհային քարտեզի ստորագրումը։