Արաբական Միացյալ Էմիրությունները 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա, հայտնում է Էմիրությունների WAM գործակալությունը: 

«ԱՄԷ-ն 14 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռ է ուղարկել, որը ներառում է վերմակներ եւ անձնական հիգիենայի պարագաներ, ինչպես նաեւ լուսադիոդային լամպեր, որպեսզի օգնի ուկրաինացի ժողովրդին հաղթահարել ձմեռային ծանր պայմանները»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:  

Նշվում է, որ հումանիտար բեռը նախ կժամանի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա, որտեղից այն կուղարկվի Ուկրաինա: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄԷ-ի իշխանություններին ավելի վաղ հաջողվել է օդային կամուրջ կազմակերպել, որի միջոցով ուղարկվել է 11 ինքնաթիռ՝ ուկրաինացիների համար մոտ 550 տոննա օգնությամբ: Բացի այդ, ուկրաինական իշխանություններին է հանձնվել նաեւ 2520 գեներատոր եւ շտապօգնության 6 մեքենա։