Երեւանի թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու հոկտեմբերի 28-ին առաջադրվել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում նախօրեին առաջադրվել էին նաեւ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ու կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը:

Ընտրություններն այս ընտրատարածքում կայանալու են հունվարի 10-ին, իսկ նոյեմբերի 1-ին, ժամը 18-ին ավարտվում է թեկնածուների առաջադրման ժամկետը:

Թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր է մնացել սեպտեմբերի 2-ից, երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց մանդատից՝ իր որոշումը պատճառաբանելով հանգամանքով, թե «չի ցանկանում աշխատել Հայաստանի խորհրդարանի պես անողնաշար ու անսկզբունքային խորհրդարանում»: