Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է օգտագործել երկրի թագավոր Կառլ 3-րդի թագադրումը Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, հաղորդում է The Times-ը:
Լոնդոնում հույս ունեն, որ թագադրումը, որին կհրավիրվեն բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհից, Չինաստանի կառավարության հետ բանակցությունների համար հնարավորություն կստեղծի:
Թագադրմանը, ինչպես սպասվում է, ներկա կլինի Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին։





























