Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է առաջիկա երկու տարում 5 մլրդ ֆունտ սթեռլինգով (մոտ 6 մլրդ դոլար) պաշտպանական ծախսերն ավելացնելու մասին, գրել է բրիտանական Telegraph թերթը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը 2021-2022թթ. կազմել են 74,4 մլրդ ֆունտ սթեռլինգ, նշել է պարբերականը։ Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, նշել է պարբերականը, մինչ այդ պահանջել էր ֆիննախից բյուջեն ավելացնել 8-11 մլրդ ֆունտ սթեռլինգով։
Պարբերականի տվյալներով՝ լրացուցիչ 5 մլրդ ֆունտ սթեռլինգը թույլ կտա 2025թ. ավելցանել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 2,5 տոկոսին (2020թ. այդ ցուցանիշը կազմում էր 2 տոկոս)։





























