ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ առաջադրված մեղադրանքն անհիմն է:

Անդրադառնալով իր նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելքն ընտրելուն՝ Պետրոսյանն ասաց. «Ես ոչ երկրից հեռանալու նպատակ ունեմ, ոչ էլ արդարադատությունից խուսափելու նպատակ ունեմ: Ես գտնում եմ, որ պարեկային ծառայության կողմից իրականացված գործողությունները բացարձակ անօրինական են եղել»:

Նշենք, որ Քննչական կոմիտեն Գեւորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Ըստ ոստիկանության՝ Պետրոսյանը չէր ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին: Նա ձերբակալվել էր, և ձերբակալման ժամկետը լրանալուց հետո ազատ արձակվել:

«Կխփեմ ուշքդ կեթա». Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեւորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

«Իրենք ինձ լավ չեն ճանաչում, սրանից հետո ավելի ակտիվ եմ լինելու». Գեւորգ Պետրոսյանը մանրամասներ է պատմում