Մարտի 4-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցում վրաերթի էր ենթարկել 75-ամյա Շաքե Օհանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Շաքե Օհանյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:





























