Հունիսի հանգստյան օրերից որևէ մեկին Անգլիայում նշում են թագուհու պաշտոնական տարելիցը , որը ոչ մի կապ չունի նրա իրական ծննդյան օրվա հետ։

Հունիսի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության և հյուսիսային Իռլանդիայի դեսպանատուն։ NEWS.am-ին նախագահի մամլո ծառայությունից հայտնել են, որ Սերժ Սարգսյանի այցը Միացյալ Թագավորության դեսպանատուն կապված է այդ երկրի ազգային տոնի՝ Անգլիայի թագուհու Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան հետ։

Նախագահը շնորհավորել է դեսպանատան աշխատողներին, որից հետո կողմերը քննարկել են հայ -անգլիական հարաբերությունների հնարավոր զարգացումները։

Մի շարք հարցերի շարքում քննարկվել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ակտիվացման և տարածաշրջանային հարցեր։

Հիշեցնենք, որ լրացավ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի 83-ամյակը։