Մարտի 14-ին, ժամը 16.10-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի և նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 83-ամյա Երժանիկ Գևորկովային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 14-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: