«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը կհատկացվի «Զվարթնոց» օդանավակայանի հարակից 2 բնակելի շենքերի տարածքը` ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար: ՀՀ կառավարության այսօրվա` սեպտեմբերի 22-ի նիստում փոփոխություն է կատարել իր 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունված որոշման մեջ` օդանավակայանի կոնցեսիոներին տրամադրելով 0.47 հա-ի փոխարեն հատկացնելով 0.77 հա: 

«Օդանավակայանում ազատ տնտեսական գոտու կառուցման համար անհրաժեշտ է երկու բնակելի շենքեր այնտեղից դուրս բերել, եւ մենք կոնցեսիոներին տրամադրում ենք տարածք` նոր բնակարաններ կառուցելու ու բնակիչներին այնտեղ տեղափոխելու համար»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: