Թուրքական Radikal-ը հրապարակել է մի քուրդ ընտանիքի մասին լրատվություն՝ զուգահեռներ անցկացնելով այդ ընտանիքում ծնված աղջկա անվան եւ քրդերի երազանքը համարվող Քրդստան պետություն ստեղծելու նրանց ձգտման միջեւ։

Նկարում պատկերված փոքրիկ աղջնակը՝ 19 ամսեկան Քուրդիստանն է։ Քուրդիստանի հայրը նշում է, որ երեխայի անունը Քուրդիստան է, եւ այդ հանգամանքը բոլորովին էլ Թուրքիան չի բաժանում մասերի։ Երեխայի հայրը նշել է, որ ինքը հպարտանում է իր աղջկա անունով։ Քուրդիստան անունը գրված է նաեւ երեխայի ծննդականում, տեղեկացնում է թուրքական Radikal-ը։