Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի եւ Ռուսաստանի տնտեսությունները չեն փլուզվել եւ չեն փլուզվի Արեւմուտքի պատժամիջոցներից։ Այս մասին Բելառուսի ղեկավարն ասել է «Խատին» հուշահամալիրում սգո արարողության ժամանակ, հայտնում է ԲելՏԱ գործակալությունը։

Նույն ելույթի ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Արեւմուտքում որոշել են «արիական չափանիշները» փոխարինել «լիբերալ դեմոկրատական ​​արժեքներով»՝ սկսելով  նոր «չափանիշին» համապատասխանող ժողովուրդներ ձեւավորել։