Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները շարունակում են կնիքներ օգտագործել, չնայած բոլոր օրենքներից ու նորմատիվային ակտերից այդ պահանջը հանված է: Նման հայտարարությամբ այսօր` սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Այստեղ անհրաժեշտ է նաեւ Կենտրոնական բանկի օժանդակությունը, որովհետեւ առեւտրային բանկերը նույնպես այդ պրակտիկան շարունակում են», - հայտարարեց վարչապետը:

Նշենք, որ կառավարությունն այսօր վիճակախաղերի կազմակերպիչներին ազատեց հաշվետվություններն ու լիազոր մարմնին տրամադրվող այլ տեղեկությունները կնքելու անհրաժեշտությունից: Ըստ վարչապետի` նմանատիպ որոշումները բարելավում են գործարար միջավայրը: