Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հաստատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության 14-րդ փաթեթը, որը ներառում է երեք Leopard 2 տանկ, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկկոնենը։
«Հանրապետության նախագահը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության 14-րդ փաթեթը։ Այն ներառում է երեք Leopard 2 տանկ»,- ասել է Կայկկոնենը։ Ավելի ուշ Yle հեռուստառադիոընկերությունը պարզաբանել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային է փոխանցում Leopard 2 տանկի վրա հիմնված երեք ականազերծման զրահապատ մեքենա, բացի այդ, օգնության փաթեթը ներառում է ծանր սպառազինություն եւ զինամթերք։ Փաթեթի ընդհանուր արժեքը գնահատվում է 161 մլն եվրո։
Կիեւին օգնության նոր փաթեթի պատրաստման մասին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է ԵՄ գագաթաժողով ժամանելուց հետո։




























