Ամերիկայի USS Ramage ռազմանավը գնդակոծել է Լեհաստանի ափը,այս մասին հայտնում է Լեհաստանի TVN24 հեռուստաընկերությունը: Պատահարը տեղի է ունեցել Գդին նավահանգստում, երբ Ամերիկայի նավը ընկերական այցից հետո լքում էր այն:
Նավից դեպի ափ հանկարծակի երեք կրակոց է լսվել: USS Ramage դուրս է եկել նավահանգստից, բայց գտնվում է ափից ոչ հեռու` սպասելով պատահարի հետաքննության ավարտին: Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, երեք կրակոցները արձակվել են հրաձգային զենքից:
USS Ramage այդ երկրի ВМС ծովայինների հետ մասնակցում էր միասնական դասընթացների: Ներկա պահին պատահարի հետաքննությունը շարունակվում է:




























