Ամերիկյան Թեքսաս նահանգի բանտային համակարգի ղեկավարությունը դադարեցրել է «հրաժեշտի ճաշի» պատրաստումը, որը պատվիրում էր մահապատժի ենթարկված բանտարկյալը` դատավճիռն ի կատար ածելուց առաջ:

Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգից ընտրված սենատոր Ջոն Ուայթմայերը: Այս մասին հաղորդում է finam.fm-ն` վկայակոչելով ABC հեռուստաալիքը:

Թեքսասում երկար տարիներ գործում է ավանդույթը, որ բանտի խոհարարը մահապատժի դատապարտվածի համար «հրաժեշտի ճաշ» է պատրաստում: Ընդ որում, ճաշացանկը կազմում է հենց բանտարկյալը:

Սենատորը հայտարարել է, որ պատրասը է այդ ավանդույթը վերացնել օրենսդրորեն, եթե նահանգի բանտային համակարգի ղեկավարությունը չեղյալ չհամարի այն: