«Յունիբանկը» ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացմանը` դառնալով միջոցառման հովանավորներից մեկը: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ անկախության 20-ամյակին եւ ՀՊՖՆ-ի 85-ամյակին նվիրված փառատոնը կանցկացվի մինչեւ հոկտեմբերի 12-ը: Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
«Յունիբանկը» առաջիկայում եւս կշարունակի իր մասնակցությունը մշակութային միջոցառումների կազմակերպմանը եւ կընդլայնի համագործակցությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` իր աջակցությունը տրամադրելով այլ նախագծերի իրականացման համար եւս:




























