Ռումինիայի իշխանությունները արգելել են ծաղիկներ ներկրել Հոլանդիայից, երբ նախօրեին Բուխարեստին եւ Սոֆիային արգելել են միանալ Շենգենյան գոտուն, հաղորդում է Associated Press-ը:

Ռումինիան պնդում է, որ Հոլանդիայից ծաղիկների ներկրումը վտանգավոր է, քանի որ, իբր, «վտանգավոր բակտերիա» է պարունակում: Բացի այդ, Բուխարեստը վկայակոչում է փաստաթղթերի սխալ ձեւակերպումները:

Ծաղկային բիզնեսից ստացվող հարկերը կարեւոր դեր ունեն Նիդերլանդների բյուջեում: Ամստերդամը Ռումինիայի գործողությունները շանտաժ է անվանել, հաղորդում է Gazeta.ru-ն: