Հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կայացել է Ադրբեջանի եւ Հայաստանի լրագրողների ներկայացուցիչների հանդիպումը:
Հանդիպումը կայացել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլիի նախաձեռնությամբ:
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են «Կոմսոմոլսկայա պրավդա», «Կոմերսանտ», «Տրուդ» թերթերի, «Օգոնյոկ» հանդեսի, «Russia Today» հեռուստաալիքի ներկայացուցիչները եւ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխտնօրեն Միխայիլ Գուսմանը:
Ադրբեջանական կողմը հանդիպմանը ներկայացրել են «Day.Az»-ի տնօրեն Իլգար Հուսեյնովը, 1news.az-ի ղեկավար Ռահման Հաջիեւը, news.az-ի տնօրեն Էլնուր Բաիմովը եւ այլք, իսկ հայկական կողմից մասնակցել են «Առավոտ», «Արմենպրես», «Երկիրմեդիա» եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության լուծման գործում ԶԼՄ-ների դերը եւ դիրքորոշումները:




























