Կոնյակի գործարաններում գինու արտադրության աճը կմեծացնի խաղողի պահանջարկը: Նման կարծիք է հայտնել Հայաստանի գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը, սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Որակյալ գինեգործության ծավալը Հայաստանում կազմում է 5-10 տոննա: Մոտ ապագայում այն չի մեծանա, սակայն պահանջարկը կավելանա, որը կանդրադառնա նաեւ գինու վրա»,-հայտարարել է Հարությունյանը` նշելով, որ խոսքը գնում է «կախեթ», «սեւ արենի», «մսխալի» եւ «ոսկեհատ» տեսակի գինիների մասին:
Պահանջարկի աճը պայմանավորված է կոնյակի գործարաններում գինու արտադրանքի բացմամբ: «Ավելի վաղ, ես նշել եմ, որ ճգնաժամից հետո կոնյակի արտադությամբ զբաղվողները որոշել են ուշադրություն դարձնել նաեւ գինու արտադրանքի վրա: Ճգնաժամից ընթացքում նրանք կորցրել են կոնյակի շուկայի 70-ից 80 տոկոսը, իսկ գինու շուկան, ավելացել է: Դա հուշեց կոնյակի արտադրողներին, որ խաղողագործությունը կարող է դառնալ ոչ թե հավելյալ, այլ միանգամայն ինքնուրույն մասնաճյուղ: Բավականաչափ միջոցներ ունենալով` նրանք Հայաստան են ներկրել բարձրորակ տեխնոլոգիաներ, եւ որոշ ժամանակ անց կարող են սկսել զգալիորեն որակյալ արտադրանքի բաց թողումը»,-ասել է Հարութունյանը:




























