Սպասվածին հակառակ` ամերիկյան դոլարն այսօր` սեպտեմբերի 23-ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում շարունակեց արժեզրկվել հայկական դրամի նկատմամբ:

Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 371.70 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկումը բավական մեծ է` 0.28 տոկոս:Նշենք, որ համաշխարհային շուկաներում այս օրերին դոլարը մեծ թափով արժեւորվում է եւ եվրոյի, եւ ռուբլու նկատմամբ:

Բորսայում այսօր վաճառվել է 2.2 մլն դոլար:  Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը 370-ից ցած է իջել, վաճառքը սկսում է 373 դրամից: