Հայաստանի ֆինանսական շուկան թեւակոխել է պասիվության փուլ: Այդ մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած ամփոփ տվյալները ֆինանսական շուկայի գործարքների վերաբերյալ:

Այսպես` կանխիկ արտարժույթի շուկայում բանկերն այս շաբաթ գնել են 70.4 մլն դոլար` նախորդ շաբաթվա 79.5 մլն դոլարի համեմատ: Ընդ որում` վաճառքի ծավալները գրեթե մնացել են նույնը` մոտ 78.5 մլն դոլար:

Թեեւ դոլարի առաջարկը նվազել է` շուկայում ողջ շաբաթվա ընթացքում դոլարն արժեզրկվում էր` 375-ից իջնելով մինչեւ 370 դրամ:

Նշենք, որ վարկային շուկան եւս աչքի չի ընկնում ակտիվությամբ: Այսպես` սեպտեմբերի 12-18 ժամանակահատվածում դրամային վարկերը կազմել են  25 մլրդ դրամ (համարժեք է 67.5 մլն դոլարին), իսկ դոլարային վարկերը` 28 մլն դոլար: Սա էապես զիջում է նախորդ շաբաթների ցուցանիշին: