ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հոկտեմբերի 29-31-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Մարտինովի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ծրագրով նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Մարտինովի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, ինչպես նաեւ եղեւնի կտնկի Հիշատակի ծառուղում։

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ։ Պատվիրակությունը նաեւ կայցելի Շիրակի մարզ։