ՀՅԴ Բյուրոյի Երեւանի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի է ունեցել ՍԴՀԿ, ՌԱԿ եւ ՀՅԴ միջկուսակցական բարձր մակարդակի հանդիպում: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է այս երեք կուսակցությունների ղեկավար մարմինների կողմից տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Փոխադարձ ըմբռնումի մթնոլորտի մէջ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները եւ ընդհանրապես հայությանը հուզող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն մաս է կազմում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի, իսկ ՀՅԴ-ն փորձում է քաղաքական դաշտում ազգային բեւեռ ձեւավորել:




























