Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը Գերմանիա կատարած այցի ժամանակ հանդիպել է կաթոլիկ եկեղեցիներում բռնություններից տուժածների հետ։

Հայտարարությունում ասվում է, որ Հռոմի Պապը «ցնցվել է» մարդկանց տառապանքներից, հայտնում է BBC-ն։

Վերջին մի քանի տարիներին եվրոպական մի շարք երկրներում կաթոլիկ եկեղեցու հոգեւոր ծառայողների մասնակցությամբ սեռական բնույթի սկանդալներ էին բացահայտվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը սեպտեմբերի 22-ին պետական առաջին այցով ժամանել էր Գերմանիա։ Սեպտեմբների 24-ին Ֆրայբուրգոմ նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանարապետության կառավարության նախկին ղեկավար Հելմութ Քոլի հետ, ում հաճախ անվանում են «գերմանական միասնության կանցլեր»։