Հարավային Կորեան տեղյակ է  ԱՄՆ մի քանի  գաղտնի ռազմական փաստաթղթերի արտահոսքի մասին հաղորդումներին և մտադիր է ԱՄՆ-ի հետ քննարկել արտահոսքի հետևանքով ծագած հարցերը, կիրակի հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում է Reuters-ը։

ԱՄՆ-ի մի քանի ռազմական փաստաթղթեր վերջերս տեղադրվել են սոցկայքերում։

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է արտահոսքը։

Կիրակի  New York Times թերթը հաղորդել է, որ արտահոսած փաստաթղթերում պարունակվում են Հարավային Կորեայի բարձրաստիճան ներկայացուցիչների ներքին քննարկումների մանրամասները՝ իր հավատարիմ դաշնակցի վրա ԱՄՆ-ի ճնշումների վերաբերյալ, որոնց նպատակը Ուկրաինային զենքի մատակարարման հարցում օգնություն ցուցաբերելն է, ինչպես նաև դրանից հրաժարվելու նրա քաղաքականության վրա ճնշման գործադրումը։

Պարբերականը հաղորդել է, որ Հարավային Կորեան համաձայնվել է ԱՄՆ-ին հրետանային արկեր վաճառել, պնդելով, որ օգտագործողը պետք է ամերիկյան զինվորականները լինեն։ Երկրի ներսում հարավկորեական բարձրաստիճան պաշտոնյաները երկյուղում էին, որ դրանք Ուկրաինա կուղարկվեն։

Ռուսաստանյան զորքերը Ուկրաինա  մտցնելուց հետո Հարավային Կորեան Լեհաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամին,  հարյուրավոր տանկեր, ինքնաթիռներ և այլ զինատեսակներ մատակարարելու մասին խոշոր գործարքներ է ստորագրել։ Սակայն երկրի նախագահ Յուն Սուկ Էլը հայտարարել է, որ հարավկորեական օրենքը, որն արգելում է զենք մատակարարել հակամարտության մեջ ներքաշված երկրներին, դժվարացնում է Ուկրաինա զենք ուղարկելը։

Հարավկորեական պաշտոնյան ասել է, որ Հարավային Կորեայի քաղաքակաությունը չի փոխվել։