ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է վերընտրվել 2024 թվականին, սակայն դեռ պատրաստ չէ պաշտոնապես առաջադրել իր թեկնածությունը։

«Ես մտադիր եմ առաջադրվել, բայց մենք դեռ պատրաստ չենք այդ մասին հայտարարել»,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է նա։

Փորձելով ավելի կոնկրետ պատասխան ստանալ Բայդենի 2024 թվականի ծրարգերի մասին, լրագրողը հարցրել է, թե քանի անգամ է նա մտադիր Զատկի տոնակատարությունը նշել։ Բազմաթիվ երեխաների մասնակցությամբ արարողությունը տեղի կունենա երկուշաբթի Սպիտակ տանը։

«Ես նախատեսում եմ առնվազն երեք-չորս... Գուցե հինգ: Միգուցե վեց, ինչ ասես, կարող է պատահել»,- պատասխանել է Բայդենը: