ԱՄՆ-ի Զինված ուժերի Ռազմավարական հրամանատարության ամենամյա զորավարժությունները՝ միջուկային ուժերի պատրաստվածության ստուգմանն ուղղված Global Thunder 23-ը, կսկսվի այս շաբաթ, երկուշաբթի հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ռազմավարական հրամանատարությունն ամենամյա Global Thunder-ը՝ ուղղված միջուկային ուժերի պատրաստվածության ստուգմանը, կսկսի 2023 թվականի ապրիլի 11-ին», - նշվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նման վարժանքներն անցկացվում են ամեն տարի եւ պատասխան չեն որեւէ պետության գործողություններին։ Զորավարժությունների հիմնական նպատակը միջուկային ուժերի պատրաստվածության բարձրացման եւ ռազմավարական զսպման հնարավորությունների գնահատումն է։
Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան։ Զորավարժությունների ընթացքում կավելացվի ռմբակոծիչների թռիչքների թիվը։





























